Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սաֆարյան. Ստվարաթղթե հրասայլը ԱԱԾ դարպասներին չի կպել

Մայիս 23,2016 17:19

«Զավեշտալի է, զավեշտից բացի այլ կերպ մեղադրանքը բնութագրել չի կարելի»,- մայիսի 23-ին ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ, «Հակահարված» խմբի անդամ Արտակ Գեւորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին եւ նման ձեւով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով եւ նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:

«Ի՞նչ է նշանակում ԱԱԾ-ի պահպանությունն իրականացնող աշխատակիցների մոտ վախի զգացում առաջացավ: Եթե ԱԱԾ-ի շենքը պահող աշխատակիցները թղթե հրասայլից պետք է վախենան, ապա կարծում եմ, իրենց աշխատելու տեղը ճիշտ չէ, կարծում եմ՝ նրանց աշխատանքի բնույթն է դա»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Նա նշեց, որ հույս ուներ, որ գործը վարույթ չէր ընդունվի, սակայն պարզվեց, որ դատախազությունը շատ լուրջ է տրամադրված: Որպես իրավաբան՝ Տիգրան Սաֆարյանը, չի հավատում, որ այս գործով մեղադրական դատավճիռ կկայացվի. «Այդ հրասայլը դարպասներին չի կպել, այլ պատին է կպել: Ուղղակի նախաքննությունը իրականացնող մարմնին ու դատախազությանը ընդհանրապես չի էլ հետաքրքրել՝ դարպասին են հարվածել, ոչ դարպասին են հարվածել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031