«Թաքցնելու բան չկա», – ասաց Օհանյանը: – «Եղել է զորքերի տեղաշարժ, որը որ այսօր գտնվում է Պաշտպանության բանակի ողջ անձնակազմի՝ տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և, կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը որ կվերաբերվի նաև այդ տարածքներին»:
Նախարարը շարունակեց․ – «Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այնպես էլ այդ տարածքները, իհարկե, չենք կարող մոռանալ: Դրա համար էլ մենք ստեղծել ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որ վերահսկողությունը ազդեցության առումով, նախաձեռնողության առումով, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքին է»:
Սարգիս Հարությունյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում