Պարբերաբար թալանվող «Հավերժության ժապավեն» հուշակոթողի դեռեւս կանգուն մնացած հատվածը ուժեղ քամու և կարկուտի հետևանքով մայիսի 17-ին շրջվել է քամուց, եւ ապամոնտաժվել է:
Ըստ https://hushardzan.am/-ի՝ հուշակոթողի ներքևի հատվածից էլ /3 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ/ մի կտոր պոկվել ու ընկել է գետնին: Հուշարձանի վնասված հատվածը ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները և ՀՀ Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հեռացրել են` տեղափոխելով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք:
Կարդացեք նաև
Դեռեւս պարզ չէ՝ արդյոք քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած այս ստեղծագործությունը կվերականգնվի:
Մանրամասն՝ «Աբովյան» հեռուստաընկերության տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=Q-Mq07Ad754