Ս.թ. մայիսի 23–ին «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկում, որին մասնակցել են Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Իգիթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուբեն Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը, Արա Պապյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ստեփան Գրիգորյանը, Արմեն Այվազյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ ընդհանուր ակնարկ ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլն ու հեռանկարները, ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման նպատակահարմարությունն ու միջազգային ճանաչման հնարավորությունները, ԱՄՆ, ԵՄ և ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում, ինչպես նաև խնդիրների հնարավոր լուծումներն ու առաջարկությունները։
Մամլո հաղորդագրություն