Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մտահոգություն ունի, որ հայկական կողմի` Լելե Թեփե բարձունքի կորստից հետո Ադրբեջանը շատ ավելի հեշտ կարող է առաջ շարժվել:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Շիրինյանը վստահեցրեց, որ այդ բարձունքը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ. «Եթե Ադրբեջանը ևս մեկ անգամ պատերազմ սկսի, կարող է այդ հանգամանքն օգտագործել: Ավելի հեշտ չե՞ն շարժվի առաջ, եթե Լելե Թեփեն իրենց ձեռքում է. արագ կարող են Արաքսի հովտով, Նախիջևանի ուղղությամբ Ստեփանակերտ շարժվել»:
Պարոն Շիրինյանը ՀՀ ԱԳՆ-ին և Արցախի ՊՆ-ին հարց է հղում`ինչո՞ւ ՄԱԿ-ում ապագաղութացման հարցը չեն քննարկում: Քաղաքագետի համոզմամբ` Ղարաբաղի հարցը խաղաղ լուծում չունի. վերադարձել ենք 1994: Ուստի, եթե չենք հասնելու մինչև Քուռ, Արաքս, մենք հանգստություն չենք ունենալու։ Ըստ քաղաքագետի` միակ ելքը Ադրբեջանը`որպես թուրքական պետություն ոչնչացնելն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3-մլոնով ոնց ես 9-միլոնանոց, քեզնից մի քանի անգամ լավ զինված ու հարուստ պետություն ոչնչացնելու հարգելիս (իսկապես որ գիտնական!) Ոչ, ախպեր ջան! Պտի համառորեն պաշտպանվես, սարերին կպած, թաքնվելով-խաբելով, հոգնեցնելով, առիթներից ու սխալներից օգտվելով՝ բալքի զզվեն ու ձեռ քաշեն: Իսկ դրա համար խելք ու մեծ կազմակերպվածություն է հարկավոր, որը դեռ չունենք ….