Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատ

Մայիս 23,2016 15:53

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին:

«Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի Պատգամավորների պալատն արտահայտել է որպես դիրքորոշում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

Առանց չափազանցության, ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար:

1991թ. իրացնելով ինքնորոշման իր իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց անկախություն, եւ արդեն շուրջ քառորդ դար է կառուցում ու զարգացնում է ժողովրդավարության վրա հիմնված պետականությունը: Ձեր ծանրակշիռ աջակցությունը մեզ ոգեւորում է լիահույս լինել, որ միջազգային հանրությունը կհարգի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը լրացուցիչ երաշխիք կդառնա մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար եւ կնպաստի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ընդգծված է խորհրդարանի նախագահի շնորհակալական նամակներում:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031