Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը արձանագրում է վերանայման հայտերի թվի աճ

Մայիս 23,2016 15:50

Անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բանկի հաճախորդներին աջակցությանը և նրանց վճարունակության վերականգնմանը: Այս խնդիրների լուծման հիմնական միջոցներից մեկը վարկերի վերանայումն է:

2015թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ընթացք է տրվել ֆիզիկական անձանց վարկային պարտքերի վերանայման վերաբերյալ ընդհանուր թվով 241 հայտերի, որոնց 23%-ը բավարարվել է: Հաստատված հայտերի մեկ երրորդի մասով բանկն արդեն բարելավել է հաճախորդների վարկային պատմությունը` վարկային ռիսկի դասը հասցնելով ստանդարտ մակարդակի: Հատկանշական է, որ հայտերի 63% բանկը չի կարողացել բավարարել այն պատճառով, որ հաճախորդները չեն ներկայացրել վերանայման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Պետք է նշել, որ լավագույն արդյունքի հասնելու համար կարևոր է ցուցաբերել առաջացած խնդիրներին արագ արձագանքելու ու բանկի հետ համագործակցելու պատրաստակամություն:

Հետաքրքրություն է ներկայացնում նաև նմանատիպ հայտերի դինամիկան: Այսպես, 2016 թ. 1-ին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է վերանայման հայտերի քանակի կրկնակի աճ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Կրկնակի աճ է արձանագրվել նաև հաստատված հայտերի քանակի մասով, ընդ որում վերանայումից հրաժարվող հաճախորդների թիվը նվազել է մինչև 57%։ Այս փաստը վկայում է այն մասին, որ գնալով ավելի մեծ թվով վարկառուներ են գիտակցում, որ խնդիրների կարգավորումը դրանց առաջացման վաղ փուլերում ֆինանսական առողջացման առավել արդյունավետ մեխանիզմներից մեկն է:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նկատվում է հետաքրքիր վիճակագրություն նաև հաշտության համաձայնագրերի մասով, որոնք կնքվում են այն հաճախորդների հետ, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել սպասարկել իրենց պարտավորությունները դատարանի կամ ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) փուլում: 2015թ. սկզբից մինչև 2016թ. ապրիլի 30-ը կնքվել է 719 հաշտության համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 511 մլն. ՀՀ դրամ, ընդ որում ըստ ժամանակացույցի սպասարկվում է դրանց 51% – ը, իսկ կնքված համաձայնագրերի 12% -ի չափով արդեն կան մարված վարկեր:

Պետք է նկատել, որ ֆինանսական առողջացման տեսանկյունից լավագույն արդյունքի հաջողվում է հասնել վարկառուներին անհատական մոտեցում ցուցաբերելու և հաճախորդի հետ պայմանավորվելու ցանկության և ունակություն առկայության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունները պահելու ցանկության և կարողության պարագայում: Ընդ որում, որքան շուտ վարկառուն դիմի բանկ, այնքան ավելի մեծ է ծագած դժվարությունների դրական լուծման, վճարունակության վերականգնման և վարկային պատմության առողջացման հավանականությունը:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031