Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունում պորտաբույծների թիվը շատ է» (Տեսանյութ)

Մայիս 23,2016 15:40

«Կառավարությունում ընդհանրապես պորտաբույծների թիվը շատ է եւ դա մեքենաներով չէ, որ պետք է սահմանափակվի, նույն բիզնես կլասով ուղեւորությունները, որոնք ուղղակի տուրիստական շրջագայություններ են»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքերով, կառավարությունը պետք է հաշվետվություններ պահանջի ցանկացած գործուղման համար դրանք պետք է հիմնավորված լինեն. «Միջազգային բազմաթիվ համաժողովներում Հայաստանի պատվիրակները գալիս են եւ շատ պասիվ դիրք են գրավում, առաջին օրը կարող են ներկա լինել, մնացած օրերին չկան: Ադրբեջանը Թուրքիան կամ այլ երկրների մասնակիցները լրջորեն աշխատում են այն հարցերով, որոնք մենք աչքաթող ենք անում, հետո այսպես փորձում ենք մեր սխալներն ուղղել, որը շատ ավելի ծանր է նստում մեզ վրա»:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով կադրային քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ ունենք մեր երկրում. «Վերին էշելոններում կան պորտաբույծներ, բացարձակ օգուտ չտվողներ, ավելին՝ ոլորտները ձախողածներ, որոնց մի տեղից մյուսն են տեղափոխում, սրան պետք է վերջ դրվի: Նման անորակներից պետք է ազատվել եւ երիտասարդ կադրերի համար ճանապարհ բացել»:

 

Ասուլիսի մեկ այլ մասնակից` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով ՀՀ վարչապետի, նախագահի նախաձեռնած փոփոխություններին, ասաց` կարծես թե դարձի ենք գալիս: Ըստ նրա, լրջանալու պահը եկել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամբողջ հետխորհրդային տարածքում:

Պարոն Բոստանջյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մեր ունեցած հնարավորությունները չափազանց մեծ են, ինչը պայմանավորված է ոչ միայն մեր հնարավորություններով, այլ նրանց ցանկություններով:

«Հայաստանը տարիներ շարունակ ցույց է տվել, որ պոտենցիալ ու հնարավորություններ ունի եւ դրանք փոքր չեն: Ես կուզեի, որ այդ պոտենցիալը մենք օգտագործեինք ԵՏՄ-ի առաջին փուլում»:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով, Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ համագործակցի ռազմաարդյունաբերության ոլորտում, հատկապես, որ բարձր տեխնոլոգիաների մասով Հայաստանը կարող է մրցունակ արտադրանք տալ: Նրա համոզմամբ, թուրքական ընկերությունների փոխարեն, որոնք ներկայումս լքել են Ռուսաստանի շուկան, Հայաստանը կարող է գրավել նրանց տեղը` շինարարական ընկերություններով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031