Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը

Մայիս 23,2016 15:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մայիսի 23-ին սկսվեց ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում մեղադրող Սիմոնյանը ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածը: Ըստ որի, Արտակ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին եւ նման ձեւով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով եւ նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:

Արտակ Գեւորգյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ իրեն մեղադրանքի էությունը հասկանալի չէ. «Ընդհանրապես չեմ կարողանում ընկալել, թե այդ որ հասարակական կարգն եմ խախտել այն էլ՝ կոպիտ կերպով, եւ ինչպես է արտահայտվել հասարակության նկատմամբ իմ ենթադրյալ անհարգալից վերաբերմունքը: Ամենայն հարգանքով հանդերձ, դատարանին հայտնում եմ, որ իմ որեւէ գործողությունը հասարակության դեմ ուղղված չի եղել»:

Սակայն, դատավորը ընդհատեց նրան՝ նշելով, որ խնդրել էր կարճ պատասխանել: Արտակ Գեւորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարություն էր պատրաստել, դատավորը պատասխանեց, որ Արտակ Գեւորգյանին հայտարարությամբ հանդես գալու համար դեռ ժամանակ կհատկացվի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031