Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կդառնանք տարածաշրջանում որպես կույրաղիք երկիր». Երվանդ Բոզոյան

Մայիս 23,2016 15:12

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ, Հայաստանը տարածաշրջանում իր ռազմական բալանսը վերականգնելու կարիք ունի:

«Առանց դրա հնարավոր չէ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Պատերազմները սկսվում են բալանսի փոփոխության պատճառով եւ ավարտվում են նույնպես բալանսի փոփոխության արձանագրումով: Միջնորդները տեսում են, որ բալանսը փոխված է՝ հօգուտ Ադրբեջանի, եւ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է մեծ պատերազմով: Փորձելով կանխել այդ մեծ պատերազմը՝ դրսի ուժերը փորձում են առաջարկներ անել, որոնք կբավարարեն Ադրբեջանին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա մեկնաբանմամբ, եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար սոսկ տարածք է, ապա Հայաստանի համար անվտանգության խնդիր. «Եթե կորցնենք Ղարաբաղը, կկորցնենք Զանգեզուրը: Եթե կորցնենք Զանգեզուրը, կդառնանք տարածաշրջանում որպես կույրաղիք երկիր, որովհետեւ այդպիսի փոքր երկիրն ուղղակի չի կարող գոյատեւել»:

Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանի իշխանությունները հակված են զիջումների գնալ, բայց նրա համոզմամբ, եթե արտաքին ճնշումները մեծ լինեն, իշխանություններն, ամենայն հավանականությամբ կընկրկեն. «Իսկ որ դա չլինի, հայ հասարակությունը նույնպես ճնշում պետք է ստեղծի: Նույնիսկ իշխանությանն է շահավետ ուժեղ ճնշման մեխանիզմը, որպեսզի ինքը դրսին փորձի հիմնավորել, որ չի կարող այդ ճնշումների տակ գնալ զիջումների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031