Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Վարդազարյան. «Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելիս ինձ ոգևորել են մեր զինվորների սխրանքները»

Մայիս 23,2016 14:02

«Ինձ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելիս ոգևորել են ապրիլյան օրերին սահմանին մեր զինվորների սխրանքները»,- այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շվեյցարական Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած թաեքվանդոյի Եվրոպայի 22-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային, անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան)։

22-ամյա Սերգեյ Վարդազարյանը մայիսի 20-ին երրորդ տեղի համար մրցելույթներում մեկը մյուսի հետևից պայքարից դուրս է մղել իտալացի Դավիթ Սպինոզային (15:2), Թուրքիայի պատվիրակ Բերկայ Ակյոլին (14:12) ու ադրբեջանցի Այխան Թաղիզադեին (1:0) և մտել կիսաեզրափակիչ: Մեր թաեքվանդոիստի առաջընթացը կանգնեցրել է Գերմանիան ներկայացնող մարզիկը: Սերգեյ Վարդազարյանը նշեց, որ իր ամբողջ ուժերը ներդրել էր թուրք և ադրբեջանցի մարզիկներին հաղթելու համար։ Եվ շատ ուրախ է, որ ծածանել է Հայաստանի դրոշն այս մրցաշարում։

Ի դեպ, Սերգեյ Վարդազարյանի անձնական մարզիչ Արսեն Ավետիսյանը նկատեց, որ Սերգեյը հաղթել է բավականին բարձրակարգ մարզիկների. «Ես մարտերից առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Սերգեյի հետ, ասել, որ նա այն արժանապատիվ ազգի զավակն է, որի 18-20 տարեկան զինվորները հաղթել են Ադրբեջանի հատուկջոկատային խմբերին, որոնք տարիներով վերապատրաստվել են Թուրքիայում։ Սերգեյն իր մեջ ուժ գտավ և հաղթեց թուրք ու ադրբեջանցի հակառակորդներին։ Սերգեյն ունի մի առանձնահատկություն. նա մեր հավաքականի այն մարզիկն է, որը մինչ օրս ոչ մի ուսումնամարզական հավաք օտար պետությունում չի անցկացրել։ Նա իր տաղանդի շնորհիվ կարողացավ նման ձեռքբերում ունենալ։ Այս մրցումներն աննախադեպ էին. Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջին անգամ Հայաստանը վերադարձավ երկու մրցանակային տեղով»,- նշել է Արսեն Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ավելի մեծ նվաճումների կհասնեն։

Նշենք, որ Արսեն Ավետիսյանի շնորհալի սան Սերգեյ Վարդազարյանը անցյալ տարի Չելյաբինսկում կայացած աշխարհի առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը` առաջին անգամ Հայաստանի թաեքվանդոյի պատմության մեջ աշխարհի առաջնությանն անցկացնելով 5 մենամարտ։

Ի դեպ, 2008թ. թաեքվանդոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել դարձյալ Արսեն Ավետիսյանի սան Արման Երեմյանը, որն այն ժամանակ դեռևս մարզվում էր Արսեն Ավետիսյանի մոտ։ Արման Երեմյանը երեկ Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը։

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պարբերաբար աջակցել է Սերգեյ Վարդազարյանին մրցումներին մասնակցելիս։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031