Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում մայիսի 23-27-ը կծածանվի ՀՀ դրոշը

Մայիս 23,2016 13:37

Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից երեսուն մասնակից գտնվում են Թուրքիայի Բոդրում քաղաքում: Հայաստանը ներկայացնող Նարեկ Գրիգորյանն արդեն իր ակտիվությամբ աչքի է ընկել, ով արդեն 1 ամիս է գտնվում է այնտեղ՝ տարածելով հայկական մշակույթը:

Թուրքիայում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, սկսել հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել՝ նրա շնորհիվ:
Բայց կարևորագույնն առջևում է: Այսօր և առաջիկա 3 օրերին երեք հազար օտարերկրացիներ ականատես կլինեն, թե ինչպես է բազմաթիվ այլ դրոշների կողքին ծածանվում նաև հայկական դրոշը և կհնչի հայկական երաժշտությունն ու պարը:

3

Պարի՛ր և ստեղծի՛ր խաղաղություն:

Մայիսի 24-29 Էգեյան ծովի ափին գտնվող հին Հալիկառնասը կհյուրընկալի Բոդրումի 17րդ միջազգային պարի փառատոնը: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն՝ պարողների, դերասանների, լրագրողների և կամավորների շնորհիվ: 2012 թվականից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է Յունեսկոյի միջազգային փառատոնների ցուցակում:
6 շաբաթվա ընթացքում թուրք մասնագետները կհամագործակցեն եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ միջոցառումը կազմակերպելու համար, որոնց կազմում է նաև Նարեկ Գրիգորյանը: Երիտասարդների ուսուցումը և կացությունը կապահովվի Էրասմուս պլյուս ծրագրի շրջանակներում:

2

Կամավորները պետք է տարածեն իրենց երկրի մշակույթը, էրասմուս պլյուսի և Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը և ներկայացնեն այն հնարավորությունները, որոնք տրամադրում են այս ծրագրերը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում և լրատվամիջոցներին: Շատ կամավորների, որոնք որ նաև ակտիվ պարողներ են կտրվի ելույթով ներկայանալու հնարավորություն:
Փորձերի և ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորելու բազմաթիվ ազգային պարեր և նոր պարային ոճեր: Ավելին, նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին և սովորույթներին: Միջազգային խմբերը և օտարերկրացիների հետ հաղորդակցումը ստեղծում է կատարյալ միջավայր էրասմուս պլյուս ծրագրի գլխավոր նպատակի իրականացման համար, այն է` բարելավել համագործակցությունը երիտասարդների և երկրների միջև: Այլ մշակույթների մասին տեղեկացվածությունը օգնում է մասնակիցներին հաղթահարել նախապաշարմունքները: Ծրագրից հետո կամավորները կարող են լայնորեն օգտագործել իրենց ձեռք բերած հմտությունները իրենց երկրներում: Ծրագրի շնորհիվ նրանք կզարգացնեն իրենց մասնագիտական և միջազգային հաղորդակցական հմտությունները:
Ծրագրի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ հիմնականում զբաղվելու են կամավորները, որոնց նպատակն է ստեղծել ավելի ներդաշնակ և խաղաղ աշխարհ: Երիտասարդների նպատակն է նաև աշխարհին ցույց տալ պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը:

1

Նշենք, որ ծրագրի ամբողջ ֆինանսավորումը կատարվել է կազմակերպիչների կողմից: Հայաստանից պաշտոնական գործընկեր է հանդիսանում “Ապագան մեր ձեռքերում” երիտասարդական ՀԿ-ն: Մասնակիցն ընտրվել է մրցույթային կարգով:

5

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031