Լրահոս
Օրվա լրահոսը

19 օրը սե՞ղմ ժամկետ է. նոյեմբերյանցիները սպասում են վարչապետի կողմից խնդրի լուծմանը

Մայիս 23,2016 13:26

Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Լոռու եւ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում կայացավ Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի բնակիչների հետ: Այդ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչների խնդրանքը, խնդրեց  համայնքը ներառել սահմանամերձ այն համայնքների ցանկում, որոնք օգտվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների կիսով չափ զեղչից, հարկային արտոնություններից: Վարչապետը խոստացավ հարցը կառավարությունում քննարկել, արդարացի լուծում տալ, չմոռանալով նշել, որ դա պետական բյուջեի համար որոշակի բեռ է:

Hovik_Abrahamyan-10

ՀՀ կառավարության ինտերնետային կայքի (gov.am) «Պաշտոնական լրահոս» բաժնում, մայիսի 4-ին տեղադրված «Վարչապետն այցելել է Լոռու եւ Տավուշի մարզեր» խորագրով տեղեկատվության մեջ նշված է. «Նոյեմբերյանցիները բարձրացրել են Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում»:

Հարցի քննարկման, այդ կապակցությամբ որեւէ որոշման մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա: Հ. Աբրահամյանի այցից 19 օր է անցել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031