Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը մի աղբյուրից չի օգտվում». Որտեղի՞ց է Հովիկ Աբրահամյանն իմացել, որ մենաշնորհներ կան

Մայիս 23,2016 13:16

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ծառայողական մեքենաների կրճատման մասին՝ ասաց, որ դրանց արդյունքում որոշակի տնտեսում կանեն. «Ուղղակի պետք է որոշեն՝ պետական որ պաշտոնյաները կարող են օգտվել այդ ծառայողական մեքենաներից, որոնք չեն կարող»:

Թե նախկինում ինչու նման կրճատումներ չէին անում, միշտ էլ երկիրը վատ պայմաններում է եղել՝ Արմեն Ալավերդյանն ասաց, որ միշտ էլ այդ հարցը բարձրացվել է, բայց 2016–ին պետք է այդ ճանապարհով գնալ:

Հարցին՝ մինչեւ Հովիկ Աբրահամյանի խոսելը ապօրինի մենաշնորհներից, դուք ապօրինի մենաշնորհ ՀՀ-ում տեսնո՞ւմ էիք՝ նա պատասխանեց. «Ես ճիշտն ասած մենաշնորհ հասկանում եմ, ապօրինի մենաշնորհ չեմ տեսնում: Ապօրինի մենաշնորհը չեմ հասկանում որն է»:

Երբ լրագրողները ճշտեցին, որ ապօրինի մենաշնորհն այն է, որ արհեստական խոչընդոտներ են առաջացնում ՝ներմուծման, որի արդյունքում օրինակ, շաքարավազը մեկ հոգի է ներմուծում՝ նա վստահեցրեց, որ շաքարավազ մեծ քանակով ներկրում են նաեւ կոնֆետների, քաղցրավենիք արտադրությամբ զբաղվող տասնյակ կազմակերպություններ: Ինչ վերաբերում է ոչ արտադրական նպատակներով ներկրվող շաքարավազի շուկային, որի մատակարարը մեկ տնտեսվարող է՝ Արմեն Ալավերդյանն ասաց, որ «ինձ հետաքրքրում է նրա կողմից վճարվող հարկերի մեծությունը»:

Հարցին՝ Դո՞ւք եք ասել մենաշնորհի մասին, թե՞ Հովիկ Աբրահամյանը այսպես ասած «օդից» է բռնել դա՝ նա պատասխանեց. «Կառավարությունը մեծ տեղեկատվական հոսքերի է տիրապետում, պետական տարբեր մարմիններ կարող են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել, այդ թվում՝ ՊԵԿ-ը կարող է վճարումների մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրել: Վարչապետը մի աղբյուրից չի օգտվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031