Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյի կենդանաբանական այգիներից մեկում սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը, բարեբախտաբար, հանգուցալուծվել է առանց զոհերի։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Կենդանաբանական այգի եկած Ֆրանկո Լուիս Ֆերադա Ռոման անուն ազգանունով 20-ամյա երիտասարդը մոտեցել է առյուծների վանդակին, հանել շորերն ու ամբողջովին մերկ ցատկել առյուծների վանդակը։
Հետագայում պարզ է դարձել, որ 20-ամյա երիտասարդը նման քայլի է դիմել, որովհետև ցանկացել է ինքնասպանություն գործել և վերջ դնել կյանքին։ Այս վարկածը հաստատվել է նաև այն պատճառով, որ դեպքից հետո երիտասարդի կրած հագուստի գրպաններից մեկում նամակ է հայտնաբերվել, որտեղ երիտասարդը գրել էր իր մտադրության մասին։
Կարդացեք նաև
Առյուծների համար նախատեսված վանդակում հայտնվելուց հետո, վայրի կենդանիները սկզբում սկսել են խաղալ մերկ երիտասարդի հետ, այնուհետև հարձակվել են նրա վրա։
Բարեբախտաբար, կենդանաբանական այգու աշխատակիցները հասցրել են փրկել երիտասարդին։ Նրանց այլ բան չի մնացել, քան կրակել առյուծների վրա և փրկել 20-ամյա տղային։ Աշխատակիցների ձեռնարկած գործողությունների հետևանքով սպանվել է երկու առյուծ, իսկ վիրավոր երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
https://www.youtube.com/watch?v=hN42ZTmBRmk