Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեի ծախսերը, Քարդաշյանի անունով արժեթղթերն ու Գագիկ Խաչատրյանի խաբսը՝ լրագրողներից Ֆոտոշարք

Մայիս 23,2016 12:58

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց բյուջեի կատարողականը:

Ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ցուցանիշները, պետական պարտքը, որը կազմում է 5 մլրդ 79 մլն դոլար:

Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց. «ՀՀ  տնտեսական ցուցանիշները շատ դեպքերում մեզնից չեն կախված, մենք առերեսվում ենք դրանց: Մենք այլընտրանք չունենք: Ամեն անգամ վերլուծությունների ժամանակ նշում ենք՝ շատ-շատ ցուցանիշներ մեզնից կախված չեն՝ տրանսֆերտները կախված չեն, արտաքին շուկայում ֆինանսական տոկոսադրույքի փոփոխությունը… ես չգիտեմ մեկ տնտեսական հիմնական ցուցիչ, որ մեզնից է կախված: Այնպիսի վիճակ ստեղծենք, որ դրսի փոփոխությունները սթրեսային ազդեցություն չունենան: Ես չգիտեմ տնտեսական ցուցիչ, որը բացասական չի եղել անցյալ տարի: Ուզում եմ իմանալ՝ ԵՏՄ անդամակցությունը ինչպիսի՞ բացասական ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա»:

Ատոմ Ջանջուղազյանը չհամաձայնեց, որ թվերը միայն բացասական են. «Չի կարող ամեն ինչը լինել բացասական կամ միայն դրական: Համաձայն ենք, որ ունենք վատթարացում տնտեսական ցուցանիշների: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետք է ունենալ դիվերսիֆիկացված տնտեսություն, չպետք է կախված մնալ մեկ-երկու գործընկեր պետություններից, դա դասագրքային ճշմարտություն է, վիճելն անիմաստ է: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Երբ մի 10 տարի առաջ հենց այդ նույն պատճառով ունեինք դրական դինամիկա, այս հարցերը քիչ էին, հիմա բացասական է, ունենք վատթարացում, հարցեր են առաջանում: Իսկ ԵՏՄ-ի ազդեցությունը բացասական է եղել, թե դրական, չեմ կարող ասել»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարց ուղղեց՝ «Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, արժեթղթերը, որոնք թողարկել եք, դրանց անունը Քարդաշյան էր, չէ՞»: Ատոմ Ջանջուղազյանն ասաց՝ ոչ: Վարդան Այվազյանն էլ արձագանքեց՝ փոխե՞լ եք անունը:

Ի դեպ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ամեն կերպ խուսափեց լրագրողներից: Նա ետնամուտքով անհետացավ այն դահլիճից, որտեղ քննարկվում էր բյուջեի կատարողականը: Թեեւ լրագրողները շրջափակել էին նրա զրահապատ ավտոմեքենան ու նրան էին սպասում՝ Գագիկ Խաչատրյանի վարորդը զանգ ստացավ ու մեքենան տարավ գաղտնամուտքի մոտ, որ լրագրողներից շեֆին ազատի:

Hovik_Abrahamyan_1 Hovik_Abrahamyan_Sahakyan David_Harutyunyan Artem_Asatryan gagik Lsumner_2 Lsumner_1 Galust_Sahakyan_Hovik_Abrah Galust_Sahakyan_Hovik_2 Galust_Sahakyan qoqobelyan

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031