Կարճատեւ լարված կամ երկարատեւ աշխատանքից հետո մարդու մոտ իջնում է աշխատունակության մակարդակը: Միաժամանակ նյութափոխանակության պրոցեսում որոշ չափով պակասում են հիմնական սննդանյութերը` ածխաջրեր, սպիտակուցներ եւ ճարպեր, էներգիայի այլ պաշարները, ինչպես նաեւ առաջանում են այրման ու թերայրման արգասիքներ, որոնք էլ պայմանավորում են հոգնածության առաջացումը։ Այդ վիճակում շարունակելով նույն տեմպով աշխատելը` հանգեցնում է գերհոգնածության՝ ուղեկցվող նեւրոզներով, անոթային հիվանդություններով: Հոգնածությունն ավելի հաճախ նկատվում է մտավոր աշխատանքով զբաղվողների մոտ, որոնք պետք է մտավոր աշխատանքը միջին ծանրության ֆիզիկական աշխատանքի հետ զուգորդեն, ֆիզկուլտուրայով եւ սպորտով զբաղվեն, քայլեն։
Ֆիզիկական հոգնածության զգացողության ի հայտ գալուց հետո կարելի է աշխատանքի մի տեսակից անցնել մյուսին, աշխատանքային վարժվածություններ կատարել, կենցաղի, սննդի, հանգստի ռեժիմների ճիշտ կազմակերպումը` մաքուր օդը, դրական հուզումները։
Իսկ եթե ժամանակ չունեք որոշ ժամանակով փոխել ձեր ապրելակերպը` օգտագործեք բնաբուժության առաջարկած բաղադրատոմսերից ձեր նախասիրած տարբերակը.
– 100 գրամ արեւքուրիկը, 100 գրամ անթառամը, 100 գրամ երիցուկը աղալ եւ փակ ամանում թողնել մինչեւ երեկո: Երեկոյան վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 0,5 լիտր եռացրած ջուր եւ 1 ժամ թողնել թրմվի, քամել: Մի բաժակ թուրմին խառնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել քնելուց առաջ: Առավոտյան տաքացնել մնացած թուրմը, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից առաջ:
– Վերցնել հավասար քանակությամբ ցորեն, վարսակ, գարի, աղալ սրճաղացով: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 200 միլիգրամ եռացրած ջուր, 2 ժամ թրմել, քամել: Խմել օրական 2-3 անգամ, կեսական բաժակ:
– 100 գրամ արեւքուրիկը, 100 գրամ անթառամը, 100 գրամ երիցուկը աղալ մսաղացով եւ փակ ամանում թողնել մինչեւ երեկո: Երեկոյան վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 0,5 լիտր եռացրած ջուր:
– 1 ճաշի գդալ կարագը խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ, ավելացնել աղացած մեկ հատ կիտրոն: Ուտել օրական 3-4 անգամ, մեկական թեյի գդալ:
– 300 գրամ մաքրած ընկույզ, 300 գրամ ծիրանի չիր, 300 գրամ չամիչ, 2 հատ կիտրոն` կեղեւի հետ միասին: Ավելացնել 300 գրամ մեղր, լավ խառնել եւ ուտել օրական 2-3 անգամ, մեկական թեյի գդալ:
– 3 բաժակ չիչխանի հյութը, 50 գրամ մեղրը, 1 բաժակ դաղձի թուրմը խառնել եւ 2 ժամ թողնել սառը տեղում: Խմել ուտելուց կես ժամ առաջ, 3/4 բաժակ:
150 գրամ քերած խնձոր, կես նարնջի հյութ, 10 հատ մաքրած ընկույզ, 1 թեյի գդալ մեղր խառնել եւ ուտել:
– 350 միլիգրամ կարմիր գինի, 150 գրամ հալվեի հյութ, 250 գրամ մեղր: Լավ խառնել եւ դնել սառնարանում: Խմել օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 30 գրամ:
– Օրգանիզմի ուժերը վերականգնող լավագույն միջոց է ծլեցրած ցորենը: Այն կարելի է ուտել առանց որեւէ խառնուրդի, կարելի է մեղր ավելացնել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2016