Ռուս ժամանակակից գրող Ալեքսանդր Դուգինը, որն առավել հայտնի է հետմոդեռնիստական ժանրին բնորոշ իր ստեղծագործություններով, «Նույնասեռականությունն՝ ի պետս ազգային ազատագրական շարժման» գիրք է հրապարակել. այս մասին տեղեկացնում է rufabula.com-ը։
Ժամանակակից գրողի կարծիքով՝ նույնասեռականությունն իսկապես բարդ խնդիր է, բայց, եթե մենք հետ հայացք նետենք վաղեմի սովորույթներին, կհասկանանք, որ այդ սովորույթները չեն դատապարտում նույնասեռականությունն որպես այդպիսին։
Բլոգի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում նույնասեռականությունը մի փոքր այլ իմաստ է կրում. «Այն դարձել է ավելի զանգվածային, պիղծ երևույթ»։
Շարունակելով իր միտքը՝ Դուգինը գրում է. «Բայց ես կցանկանայի նշել գլխավորը. ես կարծում եմ՝ այնպիսի երևույթը, ինչպիսին նույնասեռականությունն է (ինչպես նաև, օրինակ, կոռուպցիան) կարող է տարբեր բնույթի լինել՝ այն կարող է լինել և´ կոմպրադորական, և´ հայրենասիրական, իսկ մենք, որպես պետություն, որպես քաղաքակրթություն, ֆունդամենտալ սխալ ենք թույլ տվել՝ փաստացի առանց պայքարի տանուլ տալով նույնասեռականության բանավեճը»։
Ժամանակակից գրողի կարծիքով՝ մարդիկ պետք է աջակցեն հայրենասիրական նույնասեռականությանը՝ հակադրելով այն եվրոպականին։
Նենց էլ լուրջ ա գրել: Լավն էր հումորը:
Լավա գոնե տենց Սովետական կռուտիտ տեղ կա -տեղական /ռուսական/ արտադրությանՃՃՃ նույնասեռականության համար, թե չէ հո փտած եվրոպայի պես չի:
импортозамещение)))