Ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1974 թ. ծնված Ֆարիբա Թավասոլին, ով 2014 թ. հոկտեմբերի 20-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր կաշառելու, խարդախություն կամ յուրացում կատարած անձանց նկատմամբ պատիժը խստացնող օրենքի 1-ին հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ֆ. Թավասոլին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն