Հրեական ADL (Կազմակերպության հայերեն անվանումը՝ «Զրպարտության և ժխտողականության դեմ պայքարի կազմակերպություն»,-խմբ.) կազմակերպությունը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է gazeteport.com-ը։
Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ընթացքում մշտապես թուրքական դիրքորոշումը արտահայտող, Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք նրան «Հրեական խիզախության» մրցանակ հանձնած այս կազմակերպության միջազգային տնօրեն Ջոնաթան Գրինբլատը, անդրադառնալով 1915թ. հայերի դեմ տեղի ունեցած գործողություններին, ասել է. «Առանց կասկածելու, դա ցեղասպանություն էր»։
Շարունակելով Հայոց ցեղասպանության թեման՝ ԱՄՆ հրեական լոբբիի ամենաազդեցիկի համբավը վայելով ADL կազմակերպության տնօրենը, մեկնաբանելով նախկինում իրենց դիրքորոշումը, ասել է. «Լռելը մեր ընտրությունը չէր։ Բացահայտ կերպով ուզում եմ հայտարարել, որ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ կատարվածը ցեղասպանություն էր»։
Սպասվում է, որ առաջիկա կիրակի օրը կազմակերպության անդամները կհավաքվեն և որոշում կկայացնեն այս թեմայի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ հրեական ADL կազմակերպությունը 2004թ. Թուրքիայի վարչապետին մրցանակ է հանձնել։ Դրանից հետո Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարումից հետո ADL-ն պահանջել է վերադարձնել իրենց տված մրցանակը, սակայն Էրդողանը հրաժարվել է և չի վերադարձրել։
Այդ կազմակերպությունը արդեն օրեր առաջ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հայկական որոշ լրատուներ արդեն գրել են այս մասին: