Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայազգի պատգամավորը Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար խորհրդի կազմում. «Հաբերլեր»

Մայիս 23,2016 11:13

2016թ. մայիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցավ այդ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ երկրորդ համագումարը, որից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության ղեկավար կազմում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկից Ահմեդ Դավութօղլուի հեռացումով և կուսակցության ղեկավարի լիազորությունները Բինալի Յըլդըրըմին անցնելով՝ նոր էջ է բացվում «Արդարություն և զարգացում» կուսակցության պատմության մեջ։

Տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նոր տեսք է ստանում նաև կուսակցության ղեկավար խորհուրդը։ Կատարված փոփոխությունների արդյունքում կուսակցության ղեկավար խորհրդի կազմում է ընդգրկվել նաև իշխող կուսակցության հայազգի պատգամավոր, գրող, հրապարակախոս Մարգար Եսայանը։

Markar-Esayan

Տեղեկացնենք նաև, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» արտահերթ համագումարից հետո Բինալի Յըլդըրըմին ընդունել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և հանձնարարել՝ կազմել Թուրքիայի պատմության 65-րդ կառավարությունը։ Թուրքիայի գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կշարունակի իր լիազորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031