Հրազդան գետի և Երևանյան լճի հատվող տարածքում մեծ քանակությամբ կուտակված աղբի և գարշահոտության անթույլատրելիության մասին Civil Voice ՀԿ-ն պատրաստել էր տեսանյութ, հանդես եկել հայտարարությամբ և տրամադրել լրատվամիջոցներին:
Միևնույն ժամանակ Civil Voice ՀԿ-ն պաշտոնական գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ համատեղ ուժերով մաքրելու նշված տարածքը, ինչը ողջունվել է վերջինների կողմից:
Սույն թվականի մայիսի 21-ին Civil Voice ՀԿ-ի անձնակազմը և կամավորները այցելեցին վերը նշված տարածք, որն արդեն իսկ մաքրվել էր պետական պատկան մարմինների կողմից: Այնուհետև Civil Voice ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Երևանյան լճի և հարակից տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ: Civil Voice ՀԿ-ն այսուհետ ևս և՛ խնդիրներ վեր կհանի, և՛ կմասնակցի դրանց լուծմանը:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ բարձր ենք գնահատում նշված խնդրի լուծման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանի արագ և օպերատիվ արձագանքը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Civil voice ՀԿ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին