Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկստանը կողմ է քվեարկել երկրի նախագահի ցմահ կառավարման օգտին. «ՏԱՍՍ»

Մայիս 23,2016 10:45

Տաջիկստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների և լրացումների հանրաքվեից հետո 1994թ. այդ երկրի նախագահի պաշտոնը ստանձնած Էմոմալի Ռահմոնն իրավունք է ստացել ցմահ ղեկավարել երկիրը։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Տաջիկստանի Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 4 միլիոն 402 հազար ընտրող, որոնցից 3 միլիոն 814 հազարը, կամ ընտրողների 94,5%-ը դրական վերաբերմունք է հայտնել սահմանադրական բարեփոխումներին և լրացումներին։

Հանրաքվեի արդյունքում պարզ է դարձել, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի երկրի գործող նախագահ, «Խաղաղության և ազգային միասնության հիմնադիր, ժողովրդի առաջնորդ» (Տաջիկստանի խորհրդարանը այս տիտղոսները Ռահմոնին էր շնորհել 2015թ. դեկտեմբերին,-խմբ.) Էմոմալի Ռահմոնը ցմահ կառավարի երկիրը։

Տեղեկացնենք նաև, որ Տաջիկստանի Սահմանադրությունն ընդունվել է 1994թ., որից հետո, երկու անգամ՝ 1999թ. և 2003թ. փոփոխվել և լրացվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031