Լրատվական RFI գործակալության հատուկ թղթակիցը մեկնել է Արցախ՝ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գիծ, որպեսզի պարզի եկեղեցու և կրոնի դերը Արցախյան հակամարտության համատեքստում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անդրադարձում նշվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում կարելի է հանդիպել զինվորների ձեռքով կառուցված քարե փոքրիկ սրբավայրերի, որոնց ներսում կան խաչեր և սրբապատկերներ։ Հենց այս վայրերում են աղոթում և Աստծու զորակցությանը ապավինում հայ դիրքապահները։
Հոդվածագրի խոսքերով՝ զորքերի շփման գոտում զինվորները առավել շատ են մտածում հավատի և կրոնի մասին, որովհետև այդտեղով է անցնում ոչ միայն հակամարտ ուժերի շփման գիծը, այլև կյանքի և մահվան սահմանագիծը։
Կարդացեք նաև
2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կարելի էր հանդիպել հոգևորականների, որոնք զենքը ձեռքներին, մեր զինվորների կողքին, պայքարում էին մեր սահմանների անվտանգության համար։
Հոդվածի վերջում նշվում է, որ չնայած հակամարտող կողմերը կրոնական տարբեր պատկանելիություն ունեն և հակամարտությանն անմասն չեն նաև հոգևորականները, բայց Արցախի կնճիռը չի կարելի համարել կրոնական հակամարտություն։