Մայիսի 23-ին, ժամը 07.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է «Գեղանուշ Գալստյան» ԱՁ-ին պատկանող հացի փռի վառարանի տարրայի բուսական յուղը (2,5 խմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 07.41-ին:
Կարդացեք նաև
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն