Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. կա մեկ զոհ եւ վիրավորներ

Մայիս 23,2016 08:03

Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչի հետևանքով վարորդ Ա. Դ.-ն (ծնվ.1989թ.), ուղևորներ Ա. Խ.-ն (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ն (ծնվ.1977թ.), Ս. Հ.-ն (ծնվ.1977թ.), Ա. Խ.-ն (ծնվ.1960թ.), Է. Հ.-ն (ծնվ.1988թ.), Ա. (ծնվ.1979թ.) և Ա. (ծնվ.1984թ.) Մ.-երը և Տ. Խ.-ն (ծնվ.1960թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 քաղաքացու, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բժիշկները Ա. Խ.-ն, Ա. Խ.-ի, Է. Հ.-ն, և Ա. Մ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031