Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ» թուրքականին. հայկական արտադրության զգեստները նորաձեւ են (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 22,2016 22:44

«Երևան Պլազա»-ում այսօր` մայիսի 22–ին, կայացավ «ArmMod» Fashion նախագծի նորաձևության 2-րդ ցուցադրությունը` «Made in Armenia is the best» խորագրով: Ցուցադրությանը մասնակցեցին մի շարք նորաձևության տներ եւ խանութսրահներ` ներկայացնելով հայկական արտադրության երեկոյան, առօրյա, սպորտային հագուստներ, աքսեսուարներ: Հագուստները ներկայացրեցին մոդելներ Մարիկա Թունյանը, Լիլիթ Մարտիրոսյանը, Նարե Զաքարյանը, Մարի Մելյանը, Թերեզա Մարտիրոսյանը, Լիանա Թովմասյանը եւ այլք:moda moda3 moda5 moda6

«Եթե նախորդ անգամ իրենց աշխատանքները ներկայացրեցին ուսանողները, ապա այս անգամ ներկայանում են արդեն գործող նորաձեւության տներ, հայկական բրենդներ եւ անհատ դիզայներներ: Ցուցադրության նպատակն է` մարդկանց ծանոթացնել հայկական արտադրության հագուստների հետ եւ ասել «ոչ»` թուրքական հագուստին»,-Aravot.amի հետ զրույցում ասաց «ArmMod» Fashion նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը:moda7 moda8 moda9 moda1

Հարցին, թե հայկական հագուստը որքանով է մատչելի, նա պատասխանեց. «Ցուցադրությանը մասնակից մեր գործընկերներն առաջարկում են ոչ թանկ գներ, բացառությամբ` անհատական պատվերներով հագուստի գների: Հայկական նորաձեւոթյան ոլորտում առաջընթաց կա, մեր դիզայներները բավականին լավ են աշխատում, անհատական ցուցադրություններ կազմակերպում, մենք էլ փորձում ենք նրանց աջակցել: Ի դեպ, նախագծին մասնակցությունն անվճար է, մենք ամեն ինչ ապահովում ենք անվճար հիմունքներով»:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին նաեւ այնպիսի զգեստներ, որոնց վրա պատկերված են, օրինակ, Անահիտ դիցուհին, սարյանական կտավը, հայկական տարազի նախշեր, գորգագործության տարրեր: Մասնավորապես Loom Weaving բրենդի հագուստները գործվածքից են. դիզայներներին ոգեշնչել է հայկական գորգագործությունը: «Հագուստները մեքենագործ գործվածքների եւ ձեռքի աշխատանքների համադրություն են: Փորձում ենք շեշտը դնել գունային համադրության վրա: Ինչ վերաբերում է գներին, օգտագործում ենք բուրդ, բամբակ, թավիշ, ուստի գների շեմը բարձր է: Յուրաքանչյուր հագուստ մի առանձին աշխատանք է: Զգեստներն, օրինակ, կարելի է գնել 40-50.000 դրամով»,-մեզ հետ զրույցում ասաց բրենդի համահիմնադիրներից Էլեն Մանուկյանը:

Հավելենք, որ հաջորդ ցուցադրությունը նախատեսվում է հունիսին. կմասնակցեն Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները` ցուցադրելով իրենց մոդելավորած հագուստները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031