Թեթեւ աթլետ Ամալյա Շառոյանը իր համար նոր դիցիպլինում (Ամալյան վազքից տեղափոխվել է հեռացատկ- Ա.Հ.) մասնակցելով Ալբանիայում անցկացված վարկանիշային մրցաշարին՝ 6,72 մետր արդյունքով գրավեց առաջին տեղը, ինչպես նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց՝ 2 սմ-ով պահանջվող նորմը:
Նույն մրցաշարում հանդես եկած եռացատկորդ Լեւոն Աղասյանը նույնպես հավասարը չունեցավ: Սակայն նրա 16 մ. 03 սմ. արդյունքը չձգեց վարկանիշի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ