Լաս Վեգասում առաջին միջին քաշային կարգի WBO չեմպիոնական գոտու համար մենամարտում կուբացի Էրիսլանդի Լարան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ամերիկաբնակ Վանես Մարտիրոսյանին:
Ամբողջ մարտի ժամանակ Լարան առավելություն է ունեցել, իսկ Վանեսը հազվադեպ է կարողացել մրցակցի իրանին հարվածներով պատասխանել: Ընդորում, մրցավարները Վանեսից մեկ միավոր էլ հանել են գոտկատեղից ցածր հարվածելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sportarena.com-ի