Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Վերածնված հայկական գորգեր՝ Հրազդանի երկրագիտական թանգարանում

Մայիս 22,2016 14:26

Մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Կոտայքի մարզի Հրազդանի երկրագիտական թանգարանում կայացավ ձեռագործ գորգերի ցուցադրություն։

«Այսօր մենք տեսնում ենք՝ ինչպես են մեր հարևանները հայկական երգերից մինչև գորգերն իրենց վերագրում։ Ցուցահանդեսի նպատակն է, որ հրազդանցիները ծանոթանան և պահպանեն մեր գորգարվեստը»,- նշեց Հրազդանի գորգագործական արտադրամասի պետ Իսահակ Մելքոնյանը։gorg 20160521_163953

Այցելուները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպել գորգագործներին: Պարոն Մելքոնյանի խոսքով՝ Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկամսյա դասընթացներ անցկացնել աշխատանք փնտրող աղջիկների և կանանց համար, ինչից հետո առավել ընդունակներն աշխատանքային պայմանագիր են կնքում մեկ տարվա կտրվածքով։

Ներկայացվեցին Արցախում, Լոռու մարզում և Արևմտյան Հայաստանում ժամանակին տարածում գտած գորգերի վերամշակված տարբերակները, ինչպես նաև թեմատիկ աշխատանքներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվան։gorger2 gorger1

Ցուցադրվեց «Մեր արտադրամասը» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է գորգի ստեղծման գործընթացի և մի շարք հայկական գորգերի՝ Վիշապագորգ, Արևագորգ, Քաշաթաղ, Պազիրիկ, Խանչալու և այլն, զարդանախշերի առաձնահատկությունների մասին։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հաջորդ շաբաթ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031