Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ արձանագրվել են միայն սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ–ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը իրադրությունը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նույնպես հանգիստ է եղել:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
Կարդացեք նաև
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ պաշտպանության նախարարություն