Ապրիլի 4-ից ի վեր ԼՂՀ կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:
Մայիսի 19-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 10,293 տուփ, 10,775 արկղ և 175.94 տոննա սնունդ, ավելի քան 163,482 շիշ ըմպելիք, մոտ 278,180 տուփ և 442 արկղ ծխախոտ, 6,179 անկողնային պարագաներ և այլն:
Կարդացեք նաև
Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել նաև ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են հիմնականում Պաշտպանության բանակին: Ավտոմեքենաների նվիրատվության հաշվետվությունը կցվում է ստորև՝ նվիրատուների ցանկը և բաշխման ցանկը: