Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական համերգի հասույթով առաջնագծի զինվորներին գիշերային տեսանելիության սարք կգնվի

Մայիս 22,2016 01:00

Մեկ րոպե լռությամբ եւ կոմիտասյան «Սուրբ-սուրբ»-ով սկսվեց երեկվա բարեգործական համերգը, որը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մի խումբ մտավորական կանանց կողմից կազմակերպված բարեգործական համերգի խորագիրն էր «Աջակցենք առաջնագծի զինվորներին»: Նրանց նպատակն էր ստացված հասույթով առաջնագծի զինվորների համար գնել գիշերային տեսանելիության սարք:

Համերգի վերջում «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը հայտարարեց արդյունքները՝ 258 500 դրամ, 180 դոլար, որին ավելացավ նաեւ Գերմանիայից նախաձեռնության անդամների բարեկամների օժանդակությունը՝ 500 եվրո, եւ Ռուսաստանից 500 դոլար: Արմինե Պետրոսյանի խոսքերով՝ դեռ կան նաեւ խոստումներ, որի շնորհիվ ծրագիրը կիրագործվի, որի համար, ըստ տիկին Պետրոսյանի, պակասում է ընդամենը 2200 դոլար:

baregorcakan hamerg2 baregorcakan3

Բեմում էին «Երեւանի կանանց ձայներ» երգչախումբը՝ ղեկավարությամբ Հասմիկ Վարդանյանի, որը Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնության առաջին միտքը տվել է Ռուբեն Հախվերդյանի կինը՝ Նանա Մինասյանը, որը իր շուրջ հավաքել էր մի շարք արվեստագետ կանանց. «Մեր այսօրվա համերգը երկու նպատակ ունի՝ առաջինը, որ ինչ- որ մի լումա ունենանք առաջնագծի զինվորին օգնելու, կանգնենք զինվորի կողքին, սատար լինենք, երկրորդը, որ լինի փոքր գեղեցիկ համերգ»:baregorakan4

Հասմիկ Վարդանյանը կարծիք հայտնեց այն մասին, որ մեծ հաճույքով համերգային ծրագրով հանդես կգան նաեւ Արցախում. «Ես պատերազմի առաջին օրերին մեծ ցանկություն ունեի գնալու Արցախ՝ երգչախմբին տանելու եւ ամեն երեկո զինվորների համար երգելու եւ որը մեր նախագծի մեջ է, անպայման կգնանք»:

Նրա խոսքերով, այսօր զինվորը, մի նոր հայրենիք մեր առջեւ բացեց եւ պարտադրեց, որ մենք էլ ավելի սիրենք մեր հայրենիքը՝ ցույց տալով չտեսնված սխրանքներ, քաջագործություններ. «Ցույց տալով, որ սա Հայաստանն է եւ վերջ եւ այս է հայի տեղը: Այստեղ զինվորի սպառազինությունը չէ կարեւոր, այլ ոգին եւ կամքը»:baregorcakan5

Միջոցառման մուտքն ազատ էր եւ հանգանակության ցածր սանդղակը որոշված՝ 5 հազար դրամ, բայց նաեւ նշվեց, որ ցանկացողները կարող են ավելի ցածր ներդրումներ էլ կատարել:

Միջոցառմանը իր ակտիվ մասնակցությունն ուներ նաեւ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նրա խոսքերով, իր մասնակցությունը ակտիվություն չէ, այլ պարտավորվածություն, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրեն ճիշտ բաշխել, իր հնարավորության սահմաններում:baregorcakan6

«Կարեւորը մեր հասարակության մեջ մարդիկ իրար նայեն, վարակվեն, ինչով կարող են սատարել եւ ասել, որ մենք կանք, կառավարությանը, իշխանությանը, ցույց տալ, թե ինչպես ենք պարզ ժողովուրդս միասին հավաքվում եւ ազնիվ նպատակ դնում եւ երկրորդը, որ հասարակության մեջ այս ալիքը իր հնարավոր մաքսիմումները ունենա»,- մեր հետ զրույցում նշեց տիկին Բախշյանը՝ ավելացնելով, որ գաղափար կա նաեւ, որ սա լինի շարունակական՝ ամիսը մեկ անգամ, բայց տարբեր ձեւերով:

«Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում առաջնագծի զինվորների մասին խոսելիս իր խոնարհումն արտահայտեց բոլոր այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին. «Ուզում ենք այնպես անել, որ մի փոքր մնացածների համար առավել ապահով ծառայության հնարավորություն ստեղծվի: Այն հրաշալի լուսանկարները, որ առաջնագծից հասնում են մեզ, կարծես այդ 18-20 տարեկան տղաներն են, որ ոգեշնչում են մեզ, քան մենք իրենց»:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր բարեգործական կազմակերպություններ, սրտացավ մայրեր, նաեւ մինուճար որդուն կորցրած զինվորի մայր: «Անկախ իմ վշտից, քանի որ բոլոր երեխաները առաջին գծում մեր բոլորի համար ամենակարեւորն են, այս երեխաներին պետք է փրկել, պետք է սատար կանգնել: Մեր բոլոր աղոթքները իրենց համար են, Աստված պահապան նրանց բոլորին»,- ասաց 1994 թվականին զոհված զինծառայողի՝ Արտակ Արամյանի մայր՝ Անահիտ Օհանյանը:baregorcakan7

«Այն ժամանակ ասում էի՝ ավելի լավ է հայրերը գնան՝ սերունդ կպահենք, հայրերը ավելի աչարուրջ են, փորձառու, հիմա նոր ազատամարտիկները ոտքի են կանգնել, իսկ 94 թվականին Եռաբլուրում ի՞նչ էր կատարվում, ի՞նչ սերունդ կորավ այդ թվականներին: Թուրքը քանի՞ երեխա է ունենում, մենք մեկ երեխա ենք ունենում, այն էլ նվիրում ենք իրենց»,-նշեց տիկին Անահիտը՝ ավելացնելով, որ ուրիշի արյունով հերոս չեն դառում, թող բոլորը ծառայեն, ոչ թե մի մասի նման երեխաների ուղարկեն բանակ, բայց զանգեն, որ դիրքեր չուղարկեն իրենց որդիներին:baregorcakan8

Միջոցոռումը ավարտվեց Կոմիտասի Հայրապետական մաղթերգով՝ «Ամեն հայի», որի ժամանակ հանդիսատեսը հոտնկայս երգում էր:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031