Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը միշտ ձեր մեջ պիտի լինի»․Էդուարդ Իսաբեկյանի հորդորը ուսանողներին

Մայիս 22,2016 00:32

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցան մի շարք մշակութային միջոցառումներ։ Անմասն չմնաց նաև «Հայ Արտ» մշակութային կենտրոնը։ Կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում բացվեց «Իսաբեկյանը և իր ուսանողները» խորագրով երրորդ ցուցահանդեսը։

Ցուցահանդեսների շարքը մեկնարկել է անցած տարվա մայիսին։ Ամեն անգամ մասնակցում են նոր անուններ արվեստագետներն ու ներկայացվող աշխատանքները դեռևս չեն կրկնվել։

«Տեսնում եմ հիանալի հավաքածու, որ ցանկացած նրբանկատ գնահատողի կբավարարի»,- ողջույնի խոսքում նշեց Իսաբեկյանի որդին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։aRAM ISABEKYAN

Խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների մասին՝ ընդգծեց, որ քիչ են այն դասախոսները, որոնք ուսանողներին վերաբերվում են այնպես, ինչպես իր հայրը«Ինձ էլ է դաս տվել։ Հայր-որդի վեճերը առանձին թեմա են։ Տեսել եմ նրա աշխատանքի մեթոդը։ Չէր ասում՝ այսպես արա, այնպես արա։ Ուսանողին որպես իրենից ցածրի չէր վերաբերվում, այլ հավասարը հավասարի»։

«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանի խոսքով՝ ցուցահանդեսների շարքը կարևոր է և Իսաբեկյանի գործը շարունակելու, և նրա ուսանողներին համախմբելու տեսանկյունից։DSC06906

«Նկարիչներ կան, որ միմյանց չեն ճանաչում, քանի որ վարպետի մոտ ուսանել են տարբեր տարիների։ Ցուցահանդեսների ժամանակ հանդիպում են, ծանոթանում։ Հաճույքով են մասնակցում, մահացած աշակերտների գործերն էլ սիրով տրամադրում են բարեկամներն ու հարազատները։ Այնքան աշակերտ ունի, որ մինչև տասներորդ ցուցահանդես հաստատ կհասնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Իսաբեկյանը։

Անդրադառնալով ցուցասրահի առաջիկա ծրագրերին՝ ցուցասրահի վարիչը նշեց «Շատ եմ ուզում Էդուարդ Իսաբեկյանի կնոջ՝ նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես անել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի»։

«Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» երրորդ ցուցահանդեսին մասնակցում է վարպետի ուսանողներից Արթուր Շարաֆյանը։ Առույգ, աշխատասեր, լավատես, արվեստով ապրող մարդայսպիսին է Իսաբեկյանն իր ուսանողի հիշողություններում։

«Մեզ դասավանդելու տարիներին արդեն լավ չէր տեսնում։ Կտավ էինք ցույց տալիս, ասում էր՝ այ մարդ, չեմ կարողանում տեսնել, ավելի մոտ բերեք։ Այդ տարիքում մեծ կտավի վրա էր աշխատում։ Ասում էր՝ նայեք, մինչև հիմա գործ եմ անում, իսկ դուք երիտասարդ եք, բայց շատ դանդաղ եք աշխատում, առույգ եղեք, ամուր եղեք, արվեստը միշտ ձեր մեջ պիտի լինի,- Aravot.am-ի հետ զրույցում հիշեց նկարիչը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031