Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններում

Մայիս 22,2016 00:18

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մայիսի 21-ին աշխատանքային այցով Չարենցավանում էր` նպատակ ունենալով տեղում ծանոթանալ ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրներին ու հնարավորություններին:

Հանձնաժողովի անդամները նախ այցելել են Չարենցավանի հաստոցաշինական գործարան, որն զբաղվում է հայկական բանակի զրահատեխնիկայի եւ հրետանային համակարգերի նորոգմամբ եւ արդիականացմամբ: Հանձնաժողովականները ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական ծառայության պետ, գնդապետ Կամո Միրզոյանի եւ գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանի ուղեկցությամբ շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հետաքրքրվել օրենսդրական լուծում պահանջող խնդիրներով, ինժեներական անձնակազմի պատրաստվածությամբ: Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են գործարանի զարգացման հեռանկարները:

Նրանք եղել են նաեւ հաստոցաշինական գործարանի չափիչ գործիքների լաբորատորիայում, որն իրականացնում է որակի հսկման աշխատանքներ:

Այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ եւ նորոգմամբ, ինչպես նաեւ արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ ռազմական նշանակության այլ գույք: Այստեղ եւս ԱԺ պատգամավորները շրջել են տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ուսումնասիրել պատրաստի արտադրանքի նմուշները: Տնօրեն Յարոսլավ Ռուխը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած ձեռնարկության գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը:

Այցի ավարտին հանձնաժողովի անդամները եղել են «Պատնեշ» ընկերությունում եւ ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը եւ աշխատանքային պայմաններին:

Նշենք, որ ընկերությունը զբաղվում է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների նորոգմամբ, արդիականացմամբ եւ արտադրությամբ:

Ամփոփելով այցի արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը հետամուտ է լինելու ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031