Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն չեն փչացնում, այլև նույնիսկ տիրություն են անում». Գագիկ Գյուրջյան

Մայիս 21,2016 22:14

Հայաստանի և Արցախի 112 թանգարաններ այսօր մինչև կեսգիշեր բաց կլինեն այցելուների համար: «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը մեր հանրապետությունում արդեն 11-րդ անգամ է անցկացվում: Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄի առաջարկով մշակութային միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսի ներքո:

Հաշվի առնելով, որ մայրաքաղաքի թանգարաններից մշակութային լանդշաֆտ ունի միայն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանը՝ Երևանի հինգ թանգարաններ իրենց ինքնատիպ նմուշները ներկայացնում են հենց «Էրեբունի» թանգարանի տարածքում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ վերջին տարիներին այցելուների վերաբերմունքը թանգարանների նկատմամբ զգալիորեն փոխվել է. «Եթե մի քանի տարի առաջ վազվզում, բարձրանում էին պատերի վրա, քանդում էին, հիմա այդպիսի բաներ գրեթե չկան: Ոչ միայն չեն փչացնում, այլև նույնիսկ տիրություն են անում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Գյուրջյանը:

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ Էրեբունի հնավայրի ուրարտական ժառանգությունն ապրիլին հայերենով, պարսկերենով և անգլերենով ներկայացվել է Իրանի Շիրազ քաղաքի Պերսեպոլիս պատմահնագիտական արգելոցում. «Բացառիկ ցուցադրություն էր, որը ջերմ ընդունելության արժանացավ: 19 պաստառներ էին, որոնց վրա գիտահանրամատչելի կերպով ներկայացված էին Էրեբունի, Թեյշեբաինի և Արգիշտիխինիլի հնավայրերը՝ իրենց պատմությամբ, մշակույթով, կենցաղով»,- ասաց Գ. Գյուրջյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031