Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյան. Քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցում լուրջ տարաձայնություններ չկան

Մայիս 21,2016 21:30

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը» տեղի է ունենում ապրիլյան պատերազմից հետո:

«Բնականաբար, քննարկումների հիմնական թեման հենց դա էր: Եվ նաեւ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքական կուսակցությունների անելիքները, հետեւությունները այդ պատերազմից, եւ նրանց առաջիկա անելիքները: Ինչպես մեր կուսակցության, կարծում եմ նաեւ բոլոր քաղաքական ուժերի համար այս օրերին համախմբված են ինչպես ամբողջ ազգը, եւ փառք աստծո, Արցախի հարցում լուրջ տարաձայնություններ չկան»,- ասաց նա:

Վարդգես Բաղրյանը նշեց, որ նաեւ առաջարկվել է, որպեսզի արցախյան կուսակցությունները ակտիվացնեն իրենց գործունեությունը եւ ընդգրկվեն տարբեր միջոցառումների, որպեսզի աշխարհը ճշգրիտ տեղեկատվություն ստանա, թե իրականում ինչ են ուզում արցախցիները եւ ինչ իրավիճակ է Արցախում:
Նա ընդգծեց, որ ֆորումի ընթացքում առավել ակտիվ էին հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչները, եւ ըստ նրա, քննարկման ընթացքում «բոլորս միասնական ուժերով պետք է շարունակենք պայքարել Արցախի համար» կարծիքին հակառակ կարծիք չի հնչել:

Վարդգես Բաղրյանը, սակայն, նկատեց, որ Հայաստանից ոչ բոլոր կուսակցություններն էին մասնակցում ֆորումին, օրինակ՝ Ժառանգությունը, ՀԱԿ-ը ներկա չէին. «Կարծում եմ, որ ինչպիսի տարաձայնություններ էլ լինեն քաղաքական ուժերի միջեւ, սա այն հարթակն է, այն հնարավորությունն է, որտեղ բավականին անկեղծ զրույց եղավ: Շատ առարկայական, ինչ-որ տեղ նաեւ սուր ելույթներ եղան նաեւ մեր բացթողումների մասին, անելիքների մասին: Այնպես որ մենք դեռ շատ անելիքներ ունենք այս իրավիճակից դուրս գալու համար, առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031