News.am. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ մայիսի 21-ին, հրահանգեց դուրս բերել ծանր շինտեխնիկան Ազատի կիրճից եւ կառավարության ծրագրի դեմ բողոքող՝ Երեւան-Գառնի ավտոճանապարհը փակած գառնեցիներին տեղեկացրեց, որ դադարեցվում է Քացրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի այն մասը, որով նախատեսվում էր Ազատ գետի ջուրը խողովակով հասցնել Արտաշատի գյուղեր:
«Մենք ահագին կորոստներ կունենանք այդ ծրագրի դադարեցման պատճառով, բայց ոչինչ, պիտի համակերպվենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե ծրագրում թերություններ չլինեին, պետությունը ոչ մի դեպքում չէր գնա այդ քայլին, եւ ճանապարհ փակելը որեւէ նշանակություն չէր ունենա:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Էդ վերջին խոսքն էլ, իբր դուք հեչ, մեզ ձեռ չտվեց ծրագիրը, հա՞… պետությունն ի՞նչն ա…7 գլխանի դեւը՞…