Արդեն 2 օր է` համացանցում լուրեր են պտտվում, որ սփյուռքահայ տղային՝ Գայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են «Կարին» համույթի խմբից՝ սեռական կողմնորոշման պատճառով:
Aravot.am-ի թղթակիցի հետ հեռախոսազրույցում «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ նախ՝ «Կարինում» սփյուռքահայ պարող չունեն, երկրորդը՝ Գայլ Խանդիկյանը մի քանի ամիս պարել է սիրողական պարային խմբերից մեկում, որի ղեկավարը «Կարինի» դպրոց անցած նախկին սան է:
«Ես տեղյակ չեմ եղել. Մուսալեռում «Տոլմայի» փառատոնից գիշերն եմ եկել եւ այսօր եմ իմացել այդ դեպքի մասին»,-նշեց պարոն Գինոսյանը՝ ավելացնելով, որ հեռացումը եղել է այն բանից հետո, երբ Գայլ Խանդիկյանը հրապարակել է իր հոդվածը, որտեղ նշել է, որ նա որպես նույնասեռական ամաչում է հայ լինելու համար, քանի որ հայերը շատ վատ վերաբերմունք ունեն նույնասեռականների նկատմամբ:
«Այսինքն, իրեն խնդրել են չմասնակցել խմբի պարապմունքներին զուտ հային վիրավորելու եւ Հայաստան աշխարհի նկատմամբ նման վերաբերմունք ունենալու համար: Խմբի ղեկավարի մոտեցումն է, թե ինչպիսի մթնոլորտ է ուզում տեսնել իր խմբում եւ, ի վերջո՝ դրանք ընդամենը սիրողական խմբեր են»,-ասաց Գագիկ Գինոսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ եթե այդ տղան ասեր՝ ես ամաչում եմ հայ նախագահի համար, իրեն ցույց կտային իր տեղը, բայց որ ինքը ասում է՝ ամաչում եմ հայ լինելու համար, որ շատ ավելի լայն հասկացողություն է, ոչ մեկը չի ասում՝ Գայլ Խանդիկյան, ինչո՞ւ ես ամաչում, որ հայ ես: «Թեմա չունե՞ք խոսելու, երկիրը հիմնահատակ ոտնատակ են արել, կերել էլ, մտահոգվելու բան չկա՞, որ խոսվում է Գայլ Խանդիկյանը հեռացվել է «Կարին» խմբից: Ո՞ւմ է պետք «Կարինը» անիմաստ շահարկել, թող սահման հանձնողների, երկիրը, գիտությունը ոչնչացողների դեմ խոսեն, այդպես կարգին հայ են, սրտացավ: 2-3 օջախ է մնացել, որտեղ դեռ հայ մարդ են դաստիարակում, դա էլ ոչնչացրեք, պրծեք:
Ես ամաչում եմ բոլոր հայ լինելու համար ամաչողներից, ես ամաչում եմ, որ Հայաստանում դեռ տղամարդ կոչվող կա, որը չի գիտակցում որ ինքը հայրենիք է հանձնել, եւ հորջորջում է, որ ընդամենը տարածքներ են՝ ամայի եւ չբնակեցված: Ո՞վ է մեղավոր այդ ամայի եւ չբնակեցվածի համար, պարոնայք իշխանություն: Եթե փոքրիկ Հայաստանում դեռ կան ամայի եւ չբնակեցված տարածքներ, երբ որ Հայաստանից փախչում են ուրիշ երկիր, երբ որ Սիրիայից Հայաստան գալու փոխարեն հայերը մեկ այլ երկիր են գնում՝ ո՞վ է մեղավոր:
Կներեք, իսկ ո՞վ է հայի պատիվը պահելու, երբ նա վիրավորում է, նման կազմակերպություն կա՞ Հայաստանում, որը պիտի պահի հայի պատիվը, որ այդ տղան 2 ամիս է՝ եկել է Հայաստան իբր օգուտ տալու, այսօր ամաչում է հայ լինելու համար»,- ասաց Գագիկ Գինոսյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Իսկ ես ամաչում եմ բոլոր այն հայերի համար, որոնք ամաչում են հայ լինելու համար:
Մի հատ կարդա ու նոր փորձի գրել։https://the-hye-phen-mag.org/explain-to-me-why-how-i-should-be-proud-to-be-armenian/
էդ տղան ներքին հաշտեցման բարդ փուլումա։
ու պրիմիտիվ ա ընկալումդ։
հոմոֆոբներին՝ բաքու։
https://the-hye-phen-mag.org/explain-to-me-why-how-i-should-be-proud-to-be-armenian/ Ահա Գայլի հոդվածը, ես ևս մեկ անգամ վերընթերցեցի և այդպես էլ ամաչել բառը չտեսա։
Էլի պատերազմը շահարկելով պիտի անտեսենք երկրում բոլոր խմդիրները? Էս Գայլի խնդիրը չի, այլ համատարած ատելության ու խտրականության խնդիր ա: Հայաստանի խնդիրն ա, ու մենք պիտի նման դեպքերի դեմն առնենք, երկրում կարանանք համերաշխ ապրենք, որ մի հատ էլ խոսենք, թե ոնց ենք դասավորում մեր հարաբերությունները դրսի աշխարհի հետ:
Գայլը Հայաստանում ա, որովհետև շատ ուժեղ ա էդ հայկական ինքնությունը,պետք չի բաներ հնարել ու արդարացնել խտրականությունը:
Պատերազմը միավորում է նաև մարդկանց:
Հայոց բանակում են նաև մեր գեյ եղբայրները, ընկերները՝ ԼԳԲՏ+ համայնքը առհասարակ:
Նրանք պաշտպանում են մեր միասնական հայրենիքը:
Մենք պետք է միասին լինենք առավել ևս այժմ, ՄԵՆՔ՝ բոլորս: