Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդարարվեց Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը

Մայիս 21,2016 15:33

Մայիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած միջոցառմամբ նշվեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը, և ազդարարվեց Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկը, որին ներկա էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին, Հայաստանում հավատարմագրված ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանը նշեց․

«Ուրախ եմ ողջունել ձեզ և տիկին Բատայնի-Դրագոնիին արտգործնախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկի արարողության և Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի կապակցությամբ։

Նախևառաջ, կցանկանայի նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրոպայի խորհրդի աջակցությունը կառույցի հետ մեր բազմակողմանի հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովելու օրենքի լիակատար գերակայությունը։ Եվ այս առումով շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին այս գործընթացում մշտական աջակցության համար։

Մեկնարկող գործողությունների ծրագիրը 2012-2014թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացված բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է, մասնավորապես՝ արդարադատության, օրենքի գերակայության, ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդում, այնպես էլ այս գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ԵՄ գործընկերներին։

Այս տարի նշում ենք Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության 15-ամյա հոբելյանը։

Վստահ եմ, որ ինչպես մենք, այնպես և Եվրոպայի խորհուրդը գնահատում է այս մեկ ու կես տասնամյակը՝ որպես ամուր քայլերով զարգացող հարաբերությունների, ժողովրդավարության կառուցման շուրջ արդյունավետ համագործակցության ժամանակաշրջան։ Այս 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մաս և ակտիվ դերակատար։

2013թ. Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Կազմակերպվել են տասնյակ խոշոր միջազգային համաժողովներ, միջոցառումներ, բարձրաստիճան փոխայցելություններ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունների ստորագրման մեկնարկ և այլն։ Կարող ենք արձանագրել, և դա նաև հաստատել է ԵԽ գլխավոր քարտուղարը, որ Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ:

Հայաստանը հաստատակամ է այսուհետ ևս շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում»։

Իր խոսքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին ընդգծեց, որ Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը և Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը մեծապես գնահատվում է թե Ստրասբուրգում, թե կազմակերպության անդամ երկրների կողմից։

Gabriela-Edvard Nalbandyan

Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին շեշտեց, որ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում բարեփոխումների բնագավառում արձանագրված հաջողություններն ակնառու են և տպավորիչ։ «Հայաստանի իշխանությունները շարունակաբար ամրապնդել են մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերիշխանությունը, ինչը ժողովրդավարական բարեփոխումների հանձնառության վկայությունն է։ Կարևոր է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հիմնական նպատակներից է մարդու իրավունքների և ազատությունների ամրապնդումն ու առաջմղումը»:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն իր ելույթում անդրադարձավ նաև տարբեր բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին՝ ընդգծելով ԵԽ պատրաստակամությունը՝ շարունակել դրանց համակողմանի աջակցությունը։

Խոսելով Հայաստանի դատաիրավական բնագավառում իրականացված բարեփոխումների մասին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց առաջընթացը՝ նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է փաստաբանների դպրոց։

Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին անդրադարձավ 2013թ. ԵԽ-ում Հայաստանի հաջողված նախագահությանը:

Միջոցառումից առաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնիին։

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ԵԽ օրակարգային հարցեր։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031