Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում են Ալավերդիում 2 անձի սպանության հանգամանքները. մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Մայիս 21,2016 15:17

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 2016 թվականի լույս  մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

2016 թվականի մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում, կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ են արձակվել Վարդան Ավագյանի և Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ։ Վարդան Ավագյանն ստացել է հրազենային երկու վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Էդուարդ Պողոսյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Ալավերդի բժշկական կենտրոն», ապա՝ «Էրեբունի բժշկական կենտրոն», որտեղ էլ մայիսի 21-ին՝ ժամը 02:30-ին, մահացել է:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. //Մեծածավալ օպերատիվ միջոցառումներ ... // says:

    Ալավերդիում ցանկացած մանուկ գիտե, որ գիշերվա կեսին, իր տան մոտ, Վ. Փիրուզյանը բանդիտական հարձակման է ենթարկվել մի քանի զինված անձանց կողմից ու պաշտպանվել է ինչպես կարողացել է: Արդյունքում ստացվել է այն, ինչը կիսատ-պռատ ասվում է: Բոլորին վաղուց հայտնի է նաեւ ով է ամենաբարձր անձերի կողմից հովանավորվող, ամենազոր ու անպատիժ նրանց պարագլուխը (լոռվա լիսկա՝ առանց պաշտոնի): Ոստիկանները չնչին խիղճ ու պատիվ չունեն մտածելու, թե ինչ վիճակի մեջ է քաղցած ու հանգչող այդ շրջանի ժողովուրդը, իրենց ստորաքարշության ու անգործության պատճառով: Քանի ջահել կյանքից զրկվեց վերջին տարիների ընթացքում եւ դեռ քանիսը պիտի զոհ գնան այդ անսանձ անօրինությանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031