Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինիների համտես ընդունելություն Վաշինգտոնում

Մայիս 21,2016 14:18

Մայիսի 19-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հայկական գինիների համտես ընդունելություն: «Vineyards of Armenia» կազմակերպության ջանքերով հայկական գինի արտադրող ութ տարբեր ընկերություն Վաշինգտոնում ներկայացրեցին Հայաստանի գինիները: Հյուրերի համար մատուցվում էին Հայաստանում արտադրված կարմիր, սպիտակ, վարդագույն գինիներ և շամպայն:

Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, ձեռներեցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումը ուղեկցվեց Լեվոն Միքայելյանի ջազ տրիոյի կատարումներով:

Ներկայացված էին «Keush, Highland Cellars» (Կուր), «Հին կամուրջ», «Վան Արդի», «Ոսկենի», «Կարաս», «Տրինիտի», «Կատարո» գինի արտադրող ընկերությունները: Ավելի վաղ «Vineyards of Armenia» կազմակերպությունը նմանատիպ միջոցառում էր կազմակերպել նաև Նյու Յորքում և Վաշինգտոնի Սմիթսոնյան հաստատությունում: Հայ գինեգործները հաջող քայլեր են ձեռնարկում ամերիկյան շուկա մտնելու և գինու արտահանումն ընդլայնելու ուղղությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031