Մայիսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները: Նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ կայուն կերպով ընդլայնվում է ամերիկյան այն պետությունների թիվը, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական առաքելություններ կամ հավատարմագրված դեսպաններ:
Դեսպան Հովհաննիսյանը իր երախտագիտությունը հայտնեց գլխավոր քարտուղար Ալմագրոյին Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ծավալած ագրեսիայի հարցում որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: