ՀՅԴ պատմության թանգարանը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու մայիսի 21-ին կազմակերպված միջոցառմանը, որընվիրված է Հայոց պետականության վերականգնման 98-ամյակին և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անկախության 25-ամյակին։
Թանգարանում այդ օրը գործելու է «ՀՅԴ հիմնադիր այրերը» 2015 թ. դեկտեմբերի 18-ին բացված ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև լինելու է «Անկախության ճանապարհով» խորագիրը կրող բացօդյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է Սիմոն Վրացյանի, Դրաստամատ Կանայանի ու Լևոն Շանթի խոսքերի ձայնագրություններով և երգ ու պարով`երաժշտական (Դետք, ժամը 20։00-ից) և պարային (Վան, ժամը 22։00-ից) խմբերի մասնակցությամբ։ Միջոցառումն անցկացվումէ «Թանգարանների գիշեր» միջազգային ծրագրի շրջանակում՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով։
ՀՅԴ պատմության թանգարանի մուտքը մշտապես ազատ է և անվճար, իսկ միջոցառման մեկնարկի ժամն է 18։00-ն։ ՀՅԴպատմության թանգարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մհեր Մկրտչյան 12/1 հասեցում: