Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը. Էդուարդ Շարմազանովը` հույն խորհրդարանականներին

Մայիս 21,2016 13:19

 

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեության, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն գործընկերներին տեղեկացրել է, որ մայիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Նա նշել է, որ այսպիսով ԼՂՀ-ն դարձել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչած հինգերորդ երկիրը:

Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հույն պատգամավորներն անցյալ ամիս այցելել են Արցախ եւ Եռաբլուր պանթեոն:

«Ձեր այցը Եռաբլուր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցիք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին, ցույց տվեց, որ հանդիսանում եք համերաշխության իրական ջատագով»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը:

Հույն խորհրդարանականներն իրենց հերթին նշել են, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Անաստասիոս Կուրակիսը կարեւորել է ցեղասպանությունների, մասնավորապես Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:

Հույն պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի խորհրդարանին նախորդ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝  Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:

sharmazanov huyn huyn xorhrdaranakanner

 ՀՀ ԱԺ տեղեկատվության վարչություն  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031