Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր հայրենի Ռիզե։ Քաղաքում ժողովրդի առջև ունեցած իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը քննադատության է ենթարկել արտասահմանցի լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է imctv.com-ը։
Արտահայտվելով այլ պետություններից ժամանած լրագրողների մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մեկ էլ տեսնում ես` աշխարհի տարբեր կողմերից եկած, պարանոցին լուսանկարչական ապարատ կախած, Անգլիայից, Ֆրանսիայից, Եվրոպայից, աշխարհի տարբեր վայրերից, ԱՄՆ-ից գալիս են Դիարբեքիր, զբոսնում են։ Ի՞նչ գործ ունեք այստեղ, դրանից հետո էլ սխալ լուրեր են գրում»։
Շարունակելով լրագրողների մասին թեման՝ Էրդողանն ասել է. «Սցենարը պատրաստ է։ Այդ սցենարներից ելնելով էլ ոմանք սկսում են խոսել։ Միջազգային ամբողջ մամուլի վրա ազդեցություն ունեն, դրա շնորհիվ փորձում են Թուրքիան ներկայացնել այնպես, կարծես Թուրքիայիում ներքին պատերազմ է։ Այս երկրում ներքին պատերազմ գոյություն չունի, և այս երկիրը չեն կարող տանել ներքին պատերազմի»։
Կարդացեք նաև