«Նախագահն իրազեկեց այն մասին, ինչ կատարվել է: Եթե նա այդ տարածքը համարում է ոչ կարեւոր, վաղուց պետք է տված լիներ` առանց զոհերի: Բայց հարցը տալն ու չտալը չէր: Ինչո՞ւ այդ մասին նախապես սուտ էր ասվում ժողովրդին»,-մայիսի 21-ին, «Երկու երես» մամուլի ակումբում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 800 հեկտար կորցնելու մասին հայտարարությանը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով` եթե ՀՀ-ն գնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով, նախագահը նախապես պետք է ասեր` մենք բանակցությունները կշարունակենք այն դեպքում, երբ վերականգնված կլինեն 1994թ. դիրքերը. «Այլ հիմնավորումներ բերել` նշանակում է փորձել արդարացնել սեփական անկարողությունը»:
Պարույր Հայրիկյանի համոզմամբ` առանց նման նախապայմանների, տրամաբանական կլիներ, եթե նախագահը հայտարարեր, որ չի մասնակցելու Վիեննայի հանդիպմանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ