ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խոսել է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ ասելով, որ իրենց կառույցը չի ցանկանում սառը պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Սթոլթենբերգը մասնավորապես ասել է. «Մենք վաղուց հետևում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ներդրումներ կատարում զինված ուժերի ոլորտում»։ ՆԱՏՕ-ի գլավոր քարտուղարի խոսքերով՝ իրենց կառույցը պարզապես պատասխանում է այդ քայլերին, ամրապնդում է պաշտպանությունը, խուսափում է իրավիճակի սրումից և կողմ է բաց երկխոսությանը։
Ըստ Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ն չի տեսնում սպառնալիք, որի հետևում պաշտոնական Մոսկվան է։
Կարդացեք նաև