Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուրիստի» նման գնալ Վիեննա` անհասկանալի է». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Մայիս 21,2016 12:44

«Այդպիսի բարձր մակարդակի հանդիպումները կարեւոր են։ Որտեղ որ հնարավոր է` պետք է աշխատել խոսքի, միջազգային իրավունքի ենթակա պետության խոսքի միջոցով։ Իմ համոզմամբ, այդ որակի հանդիպումներն անխուսափելի են եւ անհրաժեշտ։ Այլ է հարցը, որ նման միջոցառումներին Հայաստանի իշխանությունները գնում են առանց նախնական աշխատանքների` առանց այն գիտակցության, որ ապրիլյան դեպքերը նաեւ հետախուզական մարտեր էին։ Դեռ ապրիլի 2-ին Հայաստանը պետք է ահազանգեր 1994թ.-ի համաձայնագրի կոպիտ խախտման մասին, պետք է օգտագործեր դիվանագիտության բոլոր հնարավորությունները` կատարվածը դատապարտելու համար»,-«Երկու երես» մամուլի ակումբում մայիսի 21-ին, խոսելով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով` նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է հայտարարեր, որ հանդիպման մեջ իմաստ չի տեսնում, այլ պետք է ասեր, որ առանց Արցախի ներկայացուցչի` խնդրի քննարկում լինել չի կարող. «Թե չէ ասել, թե հանդիպումն իմաստ չունի եւ հենց այդպես` «տուրիստի» նման գնալ Վիեննա, անհասկանալի է։ Եթե Հայաստանը վճռական քայլեր չձեռնարկի, միջազգային հանրության հավանությունը ստացած հակառակորդը կշարունակի իր գործելաոճը: Իսկ «հայրենասեր» խաղացող պոռոտախոսներին լսել պետք չէ։ Շատ ենք տեսել այնպիսի դեմքերի, որոնք սպառնալիքներ էին շաղ տալիս, բայց տարրական ինքնապաշտպանությունը չկարողացան կազմակերպել։ Նախաձեռնությունն ամբողջությամբ հակառակորդի ձեռքում է»:

Պարույր Հայրիկյանի համոզմամբ. «Ապրիլյան դեպքերն Ալիեւի ու Սերժ Սարգսյանի «շեֆերը» ծառայեցնում են իրենց նպատակներին` հանրության ուշադրությունը մյուս խնդիրներից ու հարցերից շեղելու համար: Նկատե՞լ եք, որ կեղծված հանրաքվեի մասին էլ ոչ ոք չի խոսում, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը դառնում է երկրորդական»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “aravot.am”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;e

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031