Լրահոս
Օրվա լրահոսը

Փերինչեքը Գերմանիայի խորհրդարանին. Դուք իրավասու չեք ցեղասպանության վերաբերյալ վճիռ կայացնել. «Հաբերլեր»

Մայիս 21,2016 12:00

Հայերիս քաջածանոթ, Թուրքիայի «Վաթան» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը խոսել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի վերաբերյալ, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Դողու Փերինչեքն իր խոսքում նշել է, որ Գերմանիայի խորհրդարանը ոտնատակ է տալիս ՄԻԵԴ որոշումը և «1915թ. իրադարձությունները» ցեղասպանություն որակելը կարող է համարվել թշնամանք, որն ուղղված է թուրքերին. «Գերմանիայի խորհրդարանը, կամ ցանկացած այլ խորհրդարան, չի կարող ցեղասպանության համար մեղավոր լինելու վճիռ կայացնել»։

Չնայած դեռևս չի հրապարակվել Գերմանիայի խորհրդարան ներկայացված նախագծի ամբողջական տեքստը, բայց Փերինչեքը նշել է, որ իրեն հաջողվել է գաղտնազերծել այն։ Ըստ Փերինչեքի՝ նախագծի բովանդակությունը հետևյալն է՝

  1. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը հաստատված է արխիվային փաստաթղթերով և ընդունված այլ պետությունների խորհրդարանների կողմից։
  2. Գերմանիան ընդունում է իր պատասխանտվությունը։ Գերմանական կայսրությունը, քաղաքական գործիչները, սպաները, տեղյակ են եղել, սակայն չեն կանխել հայերի հանդեպ տեղի ունեցածը, ինչի պատճառով էլ Գերմանիան ամոթ է զգում։
  3. Գերմանիայի նպատակն է ծառայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Որոշումը՝

  1. Հարթել Գերմանիայի թուրքերի և հայերի հարաբերությունները, ապահովել, որպեսզի Գերմանիայի մատաղ սերունդը դասեր քաղի անցյալի ցավերից։
  2. Հայոց ցեղասպանությունը պետք է ներառվի Գերմանիայի կրթական ծրագրում։

Փերինչեքը նշել է նաև, որ մայիսի 28-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում սպասվում է թուրքական համայնքի բողոքի հանրահավաքն ու երթը, որի ժամանակ Գերմանիայի թուրքերն իրենց բողոքը կհայտնեն եվրոպական այդ երկրի խորհրդարանում հայտնված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի կապակցությամբ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031